Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վերջին մարդն եմ այստեղ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ». Սվիտալսկին՝ Արմեն Սարգսյանի մասին

Հունվար 19,2018 15:45

ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն այսօր լրագրողները հարցրեցին՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո շատերը թերահավատ են, որ այս իշխանությունը չի կարող այն իրագործել, այս ամսվա վերջում ՀՀ իշխանությունների կողմից պետք է ներկայացվեր ճանապարհային քարտեզը, փաթեթը, բայց տեղեկություններ կան, որ մերոնք այսպես ասած չեն շտապում, հնարավո՞ր է ԵՄ-ն հիասթափություն ապրի:

Սվիտալսկին պատասխանեց, որ ինքը խիստ լավատես է. «Մենք սկսել ենք շատ կառուցողական, լավ ոգով աշխատանք, նոր էջ ենք բացել եւ ԱԺ-ի կողմից «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա մեզ սկսել պայմանագրի իրականացումը»:

Նա նշեց, որ ԵՄ անդամ երկրներից մեկը արդեն վավերացրել է այդ պայմանագիրը, ինչը բավականին լավ, դրական ազդակ է մեզ համար: Սվիտալսկին նշեց, որ «չնայած այն հանգամանքին, որ մեջտեղը կար Նոր տարվա արձակուրդը, մենք ամեն դեպքում ակնկալում ենք, որ լինի բավականին կառուցողական քննարկում ոլորտային հանդիպումների ընթացքում, ամսվա վերջին առաջին ոլորտային հանդիպումը կլինի, որը կապված է պայմանագրի իրականացման հետ, տրանսպորտի, առեւտրի վերաբերյալ հանդիպում էլ է լինելու: Հուսով եմ, որ այդ հանդիպումների ընթացքում կկարողանանք սահմանել այն, ինչ մենք անվանում ենք ճանապարհային քարտեզ…Մենք սկսում ենք այդ աշխատանքը եւ հուսով եմ, որ այդ քարտեզը կարժանանա փոխադարձ համաձայնության, իսկ իրականացմանը կանցնենք ամռանը»:

Դեսպանն ասաց, որ ոգեշնչված է, համոզված է, որ հայ գործընկերներն անում են ամեն հնարավորը, որ ցույց տան իրենց վճռականությունը՝ անցնելու պայմանագրի իրականացմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սվիտալսկին ինչպիսի՞ վերաբերմունք ունի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, վարչապետի ընտրության հետ կապված եւ ինչպե՞ս է պատկերացնում, օրինակ, Արմեն Սարգսյանի հետ ԵՄ համագործակցությունը: Սվիտալսկին ծիծաղեց. «Սա ձեր ներքին հարցն է, քննարկեք այն միմյանց միջեւ, հաշվի առեք, որ ես վերջին մարդն եմ այստեղ, որ կարող է իրեն պարտավորված զգալ այդ հարցին պատասխանելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031