Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանի ղեկավարած խորհրդարանը քրդական հակում ուներ». Բրո Հասանյան

Հունվար 19,2018 15:33

«Մենք առանձնահատուկ շնորհակալ ենք պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից, սակայն մենք չենք տարանջատում որեւէ քաղաքական ուժի. բոլորն էլ մեր կողքին են եղել, բոլորից էլ շնորհակալ ենք։ Այս նախագիծը մեր համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանի նախաձեռնությունն էր»,- այսօր անդրադառնալով ԱԺ ընդունած՝ եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող նախագծին՝ասաց Եզդիական համայնքի ներկայացուցիչ Քյարամ Սլոյանը:

Հարցին, թե նախագծի ընդունմանը ինչքանով նպաստեց իրենց համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, պատգամավորը պատասխանեց. «Ռուստամ Մախմուդյանի` պատգամավոր դառնալը որեւէ բան չի փոխել համայնքի կյանքում»։

Եզդիների համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն էլ շարունակեց.

«Նախորդ գումարման ԱԺ-ն, որը նախագահում էր Գալուստ Սահակյանը, քրդական հակում ուներ։ Մենք չէինք հասկանում այդ քրդամոլությունը, որ կա ԱԺ-ում` առավոտ քնում-զարթնում էին, քրդերի մասին էին խոսում։ Ուզում եմ ասել, որ քուրդ ազգ գոյություն չունի ոչ ՀՀ-ում, ոչ էլ աշխարհում, մինչդեռ եզդի ժողովրդի անցյալը շատ դառն է եղել։ Մենք չենք հրահրում արյունահեղություն։ Հարցնում եք` ինչ է արել Ռուստամ Մախմուդյանը եզդի ժողովրդի համար. միայն այն, որ իր ներկայությամբ վիրավորում են եզդի ժողովրդին, ու նա ձայն չի հանում, ուրեմն նա էլ է համամիտ այդ մտքի հետ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031