Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Թուրք գործիչ. «11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում»

Հունվար 19,2018 15:20

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի «Ազատություն և համերաշխություն» (ÖDP) կուսակցության Անթալիայի նահանգային կառույցի ղեկավարը գրավոր հայտարարություն է տարածել:

«Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ: Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, մահմեդական, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,-ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ գրել է Քայաօղլուն:

Վերջինս նշել է, որ հաճախ Թուրքիայում ազգայնական դրսևորումները հանդիսանում են օրինական երևույթ, իսկ ֆաշիստական հարձակումները որակվում են որպես «Ժողովրդի բնական արձագանք»: Եվ ահա այդ ազգայնականության զոհն էլ հենց դարձավ Դինքը:

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի է մենք փողոցում խոսում ենք այն մարդասպանների մասին, որոնք կանգնած են սպանության ետևում, սակայն նրանք մեզ չեն լսում: Հրանտին սպանողներին և վերջիններիս աջակիցներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք. դուք այլևս չեք կարողանա իրականացնել նման սպանություն: Այս հողերում դեռ ապրում են Հրանտներ և անշուշտ կշարունակեն ապրել»,-նշել է թուրք քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին: 2012 թ. դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: 2014թ. Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը որոշում կայացրեց Դինքի սպանության գործը վերստին քննել:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031