2018 թվականի հունվարի 19-ին կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում
2.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն
3.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն
4.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում
5.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու հարցը։
6.Այլ հարցեր
Նիստին ներկա էին Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները (Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 19 անդամից, կազմը տե՛ս Մատենադարանի կայքէջում)։ Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց և հաստատեց հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար: Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց և հաստատեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր նշանակվեց մարտի 6-ը:
Մատենադարան