Հունվարի 9-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Էմմա Մ.-ն և հայտնել, որ ժամը 15.00-ին թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 43.000 դրամ և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 18-ին, ժամը 19.30-ին, Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն