Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Որոշ սոցիալական ցուցանիշների առումով մեր իրականությունը «դրախտային» Ադրբեջանից այնքան էլ չի տարբերվում եւ անգամ ավելի բարենպաստ է. «Ազգ»

Հունվար 19,2018 12:48

Ադրբեջանում հաճախ են խոսում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ներկայացնելով մեր երկիրը որպես սոված եւ թշվառ: Մինչդեռ, որոշ սոցիալական ցուցանիշների առումով մեր իրականությունը «դրախտային» Ադրբեջանից այնքան էլ չի տարբերվում եւ անգամ ավելի բարենպաստ է: Այսպես, միջին աշխատավարձը 2017-ին Ադրբեջանում կազմել է 525 մանաթ կամ մոտ 308 դոլար: Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է կամ մոտ 394 դոլար: Գնաճը Ադրբեջանում կազմել է 14 տոկոս, Հայաստանում 2,6 տոկոս: Եվ սա Հայաստանի մոտ 7 տոկոս, Ադրբեջանի գրեթե զրոյական տնտեսական աճի համատեքստում:

Իհարկե, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դեռեւս գերազանցում է մեր ՀՆԱ-ն մոտ 4 անգամՙ 3 անգամ ավելի բնակչության պարագայում: Հետեւաբար, մեր խնդիրն է շարունակել ջանքերը տնտեսական աճի համեմատաբար բարձրՙ 2017-ի տեմպը պահպանելու եւ մեր տնտեսության ծավալըՙ համախառն ներքին արդյունքը մեծացնելու ուղղությամբ:

Ինչ մնում է Ադրբեջանի տնտեսության հեռանկարներին, ապա ներկա պահի բարենպաստ վիճակը կարող է կտրուկ կամ ոչ այնքան կտրուկ փոփոխություններ կրել ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղվածությամբ, եթե համապատասխան փոփոխություն արձանագրեն նավթի միջազգային գները: Դրանց որոշակի աճի շնորհիվ արտահանումն Ադրբեջանից 2017-ին կազմել է մոտ 13,8 մլրդ դոլար, որի 80 տոկոսը նավթն ու նավթամթերքներն են, 9 տոկոսըՙ գազը: Փաստորեն, եթե հանենք վերոնշյալՙ նավթագազային հատվածը, ապա Ադրբեջանից արտահանվող այլ ապրանքները կկազմեն ընդհանուր արտահանման մոտ 11 տոկոսը կամ 1,4 մլրդ դոլար: Բավական է ասել, որ Հայաստանից 11 ամիսների ընթացքում արտահանված ապրանքները 2 մլրդ դոլարից ավելի են եղել, ինչը փաստում է, որ ադրբեջանական տնտեսությունն արտահանման ենթակա այլ քիչ թե շատ խոշոր ապրանքախումբ չունի:

Ամեն դեպքում, նավթի գների կտրուկ անկման երեք տարիները Ադրբեջանին իր տնտեսական զարգացման մակարդակից զգալիորեն հետ նետեցին եւ այն վերականգնելը իրատեսական չէ:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031