2017թ. նոյեմբերի 11-ին Տավուշի մարզի Հովք գյուղի վարչական տարածքում, Իջեւան-Ճամբարակ տանող ավտոճանապարհի հարեւանությամբ, Աղստեւ գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-35 տարեկան կնոջ դի: Դիակը հոշոտվել է կենդանիների կողմից:
Չնայած ոստիկանության Դիլիջանի բաժնի ձեռնարկած ջանքերին, դիակի տիրոջ ինքնությունը պարզված չէ:
Ոստիկանները մանեկենին հագցրել են կնոջ կրած հագուստները,այդ լուսանկարը տարածել, սակայն դա էլ առայժմ չի օգնել կնոջ ինքնության բացահայտմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ