Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո իր աշխատանքային գործունեությունը սկսեց ենթականերին բազմաբնույթ հանձնարարականներով։ Ինչպես 2016 թվականը, այնպես էլ 2017-ը նա սկսեց հանձնարարականներ տալով։ Ընդ որում, անցած տարվա ընթացքում իր տված հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չդարձան։
Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր բենզինի եւ դիզելային վառելիքի որակին։ «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով։ Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին եւ շուկային»,- հայտարարել էր վարչապետը, ապա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնել։ Այս հարցում եւս կարող ենք արձանագրել, որ ոչինչ արված չէ։ Քանի որ վարորդները մշտապես դժգոհում են ոչ միայն բենզինի, այլեւ սեղմված գազի որակից։
Վարչապետը հասցրել է նաեւ հանձնարարական տալ միջպետական, հանրապետական նշանակության եւ միջհամայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակի մասին։ Իհարկե, այս դեպքում հանձնարարական ստացողը եւ չկատարողը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է։ Նա պետք ուսումնասիրեր բոլոր ճանապարհների փաստացի վիճակի մասին եւ ներկայացներ հստակ առաջարկություն դրանց վերականգնման առաջնահերթության եւ ժամկետների վերաբերյալ:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում