Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. Վերջին մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիներին Facebook-ում հաջողվել է կոտրել մոտավորապես 5-10 հազար օգտատերերի պրոֆիլներ. «Փաստ»

Հունվար 19,2018 12:00

Ամեն տարի հունվարի 20-ին եւ նշված ամսաթվին նախորդած օրերի ընթացքում հայաստանյան կիբերտարածքում ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս ակտիվացումը կապում է «սև հունվարի»-ի հետ։

Իսկ հարցին, թե վերջին տարիների կտրվածքով ինչպե՞ս է գնահատում սոցցանցերում ադրբեջանական հաքերային հարձակումներից խուսափելու, թակարդը չընկնելու հայ օգտատերերի զգոնության աստիճանը, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ դժվար է ասել։ Մի կողմից ինչ-որ զգոնություն կա, բայց մեկ է, իրենց հաջողվում է կոտրել։ Ընդ որում՝ հաքերները լուրջ բաներ չեն անում, ուղղակի խաբելով են զբաղվում։ Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիներին Facebook-ում հաջողվել է կոտրել մոտավորապես 5-10 հազար օգտատերերի պրոֆիլներ։ Սա իրականում շատ մեծ թիվ է։ Իսկ ուշադրությունը կա, բայց շատ դեպքերում ընդհանուր է։ Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ իրենց կարող են կոտրել, բայց երբ գործը հասնում է ռեալ հարձակման, շատ դեպքերում չեն իմանում, որ դա հարձակում է»։

Հարցին, թե այս փուլում կան հստակ օրինակներ, որոնք կօգնեն մարդկանց կիբերտիրույթում խուսափել ադրբեջանական հաքերային հարձակումներից, ՏՏ անվտանգության փորձագետը պատասխանեց. «Մինչև վերջերս Facebook-ում իբրև թե «հյուրերին տեսնելու» (օգտատիրոջ էջ այցելածների տվյալներ- խմբ.) ծրագրերի միջոցն են օգտագործել։ Երկրորդը՝ Facebook-ի անունից ինչ-որ «mail»-ի կամ պրոֆիլի միջոցով հաղորդագրություն է գալիս այն մասին, թե իբրև ձեր էջը արգելափակվելու է, իսկ եթե չեք ուզում արգելափակվի, մտեք նշված հղումով և գրանցվեք։ Մարդիկ մտնում են հաղորդագրության մեջ նշված հղումով ու իրենց գաղտնաբառը տրամադրում հաքերներին»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031