Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ուզում, պատերա՞զմ. «Հրապարակ»

Հունվար 19,2018 11:58

Նոր տարին ադրբեջանական քարոզչությունն սկսեց «Հորադիզի պատմական հարձակման» տարելիցի շուրջ հրաշապատում հեքիաթների ժանրից հրապարակումներով: Ընդ որում, ամեն ինչ ներկայացվում էր որպես Հեյդար Ալիեւի «ռազմագիտական հանճարի փայլատակում»: Պաշտոնական Բաքուն, սակայն, չանդրադարձավ այդ ժամանակաշրջանի եւս մեկ ռազմագործողության՝ Քելբաջարի ուղղությամբ հարձակմանը, որն Ադրբեջանի համար ավարտվեց խայտառակ պարտությամբ, բանակային երկու կորպուսի գլխովի ջախջախմամբ եւ շուրջ 5000 զինծառայողի կորստով: Այդ եւ ռազմաճակատային այլ անցքերի մասին Ադրբեջանում ընդունված չէ խոսել:

Փոխարենը հակառակորդի ռազմական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածելիս օգտագործում է «իրավիճակը ռազմաճակատում» ձեւակերպումը: Դա արվում է տպավորություն ստեղծելու, որ պատերազմն ավարտված չէ, չի գործում հրադադարի ռեժիմը: Պարզապես ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում, բայց բանակը պետք է դրանց պատրաստ լինի: Հարց է առաջանում՝ պատերազմի քարոզչության մեջ որքանո՞վ է անկեղծ ադրբեջանական կողմը: Այդ երկրում իրո՞ք պատերազմի ծարավի են, եւ բոլոր սպասում են, թե երբ է հնչելու հարձակման հրամանը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031