Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը հեղինակազրկելը սրբապղծություն է. «Հայոց Աշխարհ»

Հունվար 19,2018 11:41

Հարցազրույց «Հայոց Հզոր բանակ» ծրագրի գործադիրղեկավար, փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

Վերջին շրջանում ոմանք, հիմնականում դրսից ֆինանսավորվող կառույցների ներկայացուցիչները, որոնք իրավապաշտպան են ներկայանում, տարբեր ուղղություններով թիրախավորում են մեր բանակը: Նրանք առիթը բաց չեն թողնում նաեւ քննադատելու, ցեխ շպրտելու բանակի ղեկավարների հասցեին: Ըստ ձեզ, իրականում ի՞նչ նպատակ են սրանք հետապնդում, ի՞նչ իրողության հետ գործ ունենք:

– Առողջ քննադատությունը միշտ էլ գովելի է, ավելին՝ այն օգնում է վեր հանել գոյություն ունեցող խնդիրները, դրանց տալ լուծումներ: Ասել, թե բանակում չկան խնդիրներ, միամտություն կլինի, սակայն դրանք դարձնել թիրախային քննադատության առարկա՝ բանակը հեղինակազրկելու համար, առնվազն սրբապղծություն է:

Գաղտնիք չէ, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում առաջին հերթին պետությունների զինված ուժերն են, մեր դեպքում դա եւս բացառություն չէ: Այո, ճիշտ եք նկատում, որոշ, այսպես ասած, իրավապաշտպան կազմակերպություններ կարծես թե դարձել են օտարերկրյա հատուկ ծառայությունների «պատվո հյուպատոսը» Հայաստանում: Ամեն պատեհ եւ անպատեհ առիթով քննադատում են, ցեխ շպրտում բանակի վրա, դրանով փորձում հեղինակազրկել մեր բանակը:

Ի դեպ, դրսից ֆինանսավորվող եւ բանակի վրա ցեխ շպրտող իրավապաշտպան կազմակերպությունները եւ նրանց ներկայացուցիչները ակտիվանում են, երբ հասարակությանը հայտնի է դառնում բանակում գոյություն ունեցող որեւէ խնդիր, կամ որեւէ պաշտոնյայի ինչ-ինչ գործողություն: Սակայն այդ նույն կազմակերպությունները քարի պես լուռ են, երբ հակառակորդը թիրախավորում եւ կրակում է հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբ կրակում է մեր դպրոցների եւ մանկապարտեզների ուղղությամբ, ճանապարհով ընթացող եւ դաշտում աշխատող գյուղտեխնիկայի վրա:

Հայտնի է, որ միայն սպառազինությունների քանակն ու մեծությունը չէ, որ զորություն է բերում բանակին, այլ ոգին, քաջությունը: Հայ զինվորների կողքին շատ կարեւոր է մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր հայրերի ներկայությունը: Բայց այստեղ եւս իրենց «քիթն են խոթում» օտար ֆինանսավորմամբ կառույցները, չեն դադարում աղմկել բանակում իրականացվող հոգեւոր ծառայության դեմ

– Սկսեմ նրանից, որ բանակում, իսկ ավելի կոնկրետ՝ զորամասերում, հոգեւորականի ներկայությունը խիստ անհրաժեշտություն է: Մի կողմ թողնենք աղոթքները, խոսենք հոգեւորականի ռեալ ներգրավվածության մասին բանակային կյանքում:

Մենք շատ ենք սիրում բերել Իսրայելի օրինակը, բայց նույն Իսրայելն իր զորամասերում ունի հոգեբանների ինստիտուտ, որտեղ զինվորներին տրվում է անհրաժեշտ հոգեբանական օգնություն եւ աջակցություն: Հայոց բանակում այդ հոգեբանների դերը, կարծես թե, ստանձնել են սարկավագներն ու գնդերեցները: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ականատես եղանք, թե ինչպես էին հոգեւորականները զենքը ձեռքներին շարքային զինվորների հետ պայքարում հանուն հայրենիքի:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031