Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաներին գնաճն ինչո՞ւ պիտի մտահոգի, չէ՞ որ նրանք բոլորը բիզնեսներ ունեն. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 19,2018 11:23

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքը մտահոգված է ոչ թե գնաճով, այլ գնաճի հետ կապված մարդկանց մտահոգությամբ։

«ՉԻ» – Այսինքն՝ Գալուստ Գրիգորիչին մտահոգում է այն, որ մարդիկ շատ են մտածում գնաճի մասին։ Այ, եթե քիչ մտածեն՝ ավելի լավ կլինի։ Իսկ իդեալական տարբերակն, ըստ հանրապետական մտքի անփոխարինելի տիտանի, այն կլինի, որ մարդիկ սուպերմարկետների նոր գնապիտակները տեսնելով ասեն «ա՛հ, տանձիս չի», նախկինի չափ առեւտուր անեն եւ որպես բոնուս՝ դրամարկղի մոտ մեկական տանձ ստանան։

Բայց պետք է արձանագրել նաեւ, որ Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, միանգամայն անկեղծ է եւ բարձրաձայն ասում է այն, ինչ իշխանության մյուս ներկայացուցիչները չեն ասում։ Բարձրաստիճան պաշտոնյաներին գնաճն ինչո՞ւ պիտի մտահոգի, չէ՞ որ նրանք բոլորը բիզնեսներ ունեն եւ դրանից միայն շահում են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031