Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանը քննարկելու նախագծեր չունի մի ժամանակահատվածում, որն օրենսդիր մարմնի համար ամենածանրաբեռնվածն ու աշխատատարը պետք է լիներ. «Ժողովուրդ»

Հունվար 19,2018 11:02

Այս տարվա ԱԺ առաջին նստաշրջանը սպասվածից կարճ տեւեց. խորհրդարանն արդեն նիստերի երկրորդ օրը սպառել էր օրակարգը եւ պարապուրդի մատնվել, իսկ երեկ ընդհանրապես նիստ չեղավ։ Ու քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է. «Հերթական նիստերն ավարտվում են օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո», ամեն ինչ «արագի մեջ» ավարտվեց։

Նկատենք, որ քաղաքական առումով կատարվածը, մեղմ ասած, անհասկանալի է։ Պարզվում է՝ խորհրդարանը քննարկելու նախագծեր չունի մի ժամանակահատվածում, որն օրենսդիր մարմնի համար ամենածանրաբեռնվածն ու աշխատատարը պետք է լիներ։ Ի վերջո, Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ դեռեւս բազմաթիվ օրենքներ պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը։ Սա ինքներդ եք հասկանում՝ ինչ ահռելի աշխատանք է ենթադրում։ Սահմանադրական փոփոխություններից հետո երկրում արմատապես փոխվել է պետական կառավարման համակարգը, հետեւաբար հարկավոր է վերջին քսան տարվա ընթացքում ընդունված օրենքները համապատասխանեցնել նոր իրողություններին։

Հետո՝ Սերժ Սարգսյանն օրերս ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս ԱԺ-ի իրականացրած աշխատանքին, ընդգծել էր, թե «չպետք է բավարարվել արվածով»։ Բայց ԱԺ-ն բավարարվել է, որովհետեւ անհիշելի ժամանակներից օրինագծեր հեղինակելու նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել կառավարությունը՝ ԱԺ-ին վերածելով դակիչ մարմնի։ Ու հիմա կառավարությունն է ուղղորդում ԱԺ-ի աշխատանքները՝ սահմանելով թե որքան ծանրաբեռնված պետք է այն աշխատի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031