Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ»

Հունվար 19,2018 10:32

Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում, որն, իհարկե, ներկայումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահմանադրորեն ունի 7 տարի նախագահելու իրավունք, մեկ ժամկետով: Անկասկած է, որ նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կապերը, որ նա ստեղծել է Մեծ Բրիտանիայում երկարատև գործունեության ընթացքում, մյուս կողմից՝ նրա այն հանրային դրական ընկալումները, որոնց մասին խոսում էինք 1996-ի նրա մի քանի ամիսների վարչապետության և հեռանալու պատմության ոչ պաշտոնական վարկածների կոնտեքստում:

Առաջին հայացքից իշխանական ոչ ազդեցիկ լծակների բացակայությունն իրականում բավականին նուրբ ձևով զգալիորեն փոխհատուցում են այդ երկու գործոնները: Նախ՝ երկուսն էլ շատ են պետք ներկայիս իշխանությանը, իսկ մյուս կողմից էլ այդ երկու գործոնները Արմեն Սարգսյանին տալիս են, իհարկե, ոչ պաշտոնական, այդուհանդերձ որոշակի լծակ իշխող համակարգի վրա: Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում դե ֆակտո դեսպան է՝ իշխանության դեսպանը միջազգային տարբեր սուբյեկտների մոտ, իշխանության դեսպանը հասարակության մոտ, և միջազգային տարբեր սուբյեկտների դեսպանը Հայաստանի իշխող համակարգում:

Իրականում, այդ իմաստով, Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի ինստիտուտը՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում վերածում է ուշագրավ մի «խաչմերուկի»: Թե լուսացուցային ինչ կարգավորում է լինելու այդ խաչմերուկում, դեռևս վաղ է ասել, այստեղ շատ բան դեռ անորոշ է և պարզ կլինի նվազագույն մասով այն բանից հետո, երբ ապրիլին ամբողջապես կձևավորվի նոր կառավարությունը: Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում անհրաժեշտ է բուտաֆորիկ ֆիգուր, որը չի խաղա ինքնուրույն խաղ, և որը կլինի հեշտ կառավարելի: Իրականում, սակայն, այդ հանգամանքը թերևս փոքր-ինչ կարծրատիպային, իներցիոն և չափազանցված տարբերակ է, քանի որ, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր թողնել արտերկրում իր գործունեությունը Հայաստանում բուտաֆորիկ կառավարելիության տակ նախագահ աշխատելու համար:

Սարգսյանի նշանակումը և «խաչմերուկի» ձևավորումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական համակարգի պարզ բրգաձև կառուցվածքի տրանսֆորմացիա և վերափոխում ավելի բազմաշերտ և բարդ մի համակարգի, ընդ որում՝ ամենևին չպարփակված հայաստանյան իրականության շրջանակում և մասշտաբում, ինչը անկասկած ունի իր թե՛ ռիսկերը, թե՛ առավելությունները, կամ ավելի շուտ՝ առավելությունները պարզունակ համակարգի նկատմամբ, ռիսկերը՝ մինչ այժմ եղած պարզունակ համակարգի պատճառով:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031