Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանից սկսած մինչև Գարիկ Մարտիրոսյան և Լևոն Արոնյան: Մարդիկ, ովքեր լավ տիրապետում են օտար լեզուներին, ունեն լայն կապեր Սփյուռքում և Հայաստանում. «Իրատես»

Հունվար 19,2018 10:22

Երբ նախագահի պաշտոնը քաղաքական է, նա մշտապես առնչվելու է քաղաքական որոշումների հետ, ինչպե՞ս կարող է ապաքաղաքական անձ լինել: Ավելին, երբ նշում ենք, որ նախագահի լիազորությունները կրճատվել են ու նա «արարողակարգային» պաշտոնյա է լինելու, ՀՀԿ-ականները հակադարձում են, թե ապագա նախագահը բավական շատ լիազորություններով է օժտված լինելու և շատ հարցերում մեծ դերակատարում է ունենալու:

Ի դեպ, նախագահի այս հայտարարությունից հետո սեփական կուսակիցները դժվարանում են պարզաբանել, թե ինչպես կարող է նախագահը լինել ապաքաղաքական: Օրինակ, ինչպես կարող է խորհրդարանն ընտրել մի անհատի, որը ոչ մի առնչություն չի ունեցել Հայաստանի քաղաքական կյանքի հետ, չունի հստակ տեսակետ քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Իզուր չեն նաև այս առնչությամբ սոցցանցերում քննադատություններն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների անունների հրապարակումը, որոնք երբեք քաղաքականության հետ կապ չեն ունեցել: Հենրիխ Մխիթարյանից սկսած մինչև Գարիկ Մարտիրոսյան և Լևոն Արոնյան: Մարդիկ, ովքեր լավ տիրապետում են օտար լեզուներին, ունեն լայն կապեր Սփյուռքում և Հայաստանում, վայելում են հեղինակություն և, ամենակարևորը` երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել, որևէ կուսակցության անդամ չեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031