Լրահոս
Օրվա լրահոսը

Փտած մեքենաներն ու գծատերերի ստվերը

Հունվար 19,2018 16:00

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման թեման մշտապես տաք են պահում: Մի ժամանակ գծատերերն էին դժգոհում, որ իրենց ծախսերը չեն ծածկում ներդրումները, հիմա էլ երթուղային մեքենաների վարորդներն են պահանջում՝ սեղմված գազը թանկացել է, ուղեվարձն էլ պետք է բարձրանա, գազի լիցքավորման համար ավելի ենք վճարում, իսկ գծի պլանը նույնությամբ պետք է վճարենք: Էս խեղճ վարորդներն ուրիշ էլ ի՞նչ կարող են անել. հո դուրս չե՞ն գա բողոքի ցույցի, թե՝ բա գծատերը 60 հազար դրամ է օրինական աշխատավարձը գրանցել, հո վարորդները չե՞ն կարող պատմել, թե իրականում ինչ ահռելի ծավալների ստվերային շրջանառություն կա այս ոլորտում: Հո չե՞ն կարող «գործ տալ», թե՝ բա օրինական փաստաթղթերով գծի պլանը կրկնակի պակաս է ներկայացվում, քան իրականում վարորդները մուծվում են իրենց գործատու գծատերերին: Իրականում այս ամենը վարորդները պատմում են, բայց ոչ տեսախցիկի առջեւ, պատմում են, երբ զայրացած են լինում, որ, ասենք, մի 4-5 ուղեւորով են երթեւեկում: Պատմում են այն ժամանակ, երբ ուղեւորը պահանջում է երթուղային մեքենայի պոկված նստարանը ամրացնել, դուռն ու պատուհանները վերանորոգել:

Երեւի ամեն 4-րդ երթուղային մեքենան դուրս գրելու բան է, բայց շահագործվում են՝ ուղեւորների ու վարորդների կյանքի ու անվտանգության գնով:

Ուղեվարձը թանկացնելու փոխարեն գուցե ոլորտի ստվերը կրճատեն ու մեքենանե՞րը կարգի բերեն:

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031