Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Անկողնում միզում են դյուրագրգիռ եւ շատ զգայուն երեխաները

Հունվար 19,2018 12:30

Ոմանց կարող է զարմանալի թվալ, որ մեղրը երեխաների գիշերամիզությունը բուժելու առավել արդյունավետ միջոցներից է: Եթե երեխան 3 տարեկանից հետո շարունակում է անկողնում միզել, ապա այն շատ լուրջ անհանգստություն է պատճառում թե երեխային եւ թե ընտանիքի մյուս անդամներին:

Շատերը երկար ժամանակ սպասում են, որ մի օր այդ երեւույթը անցնի: Մասնագետները նշում են, որ անկողնում միզում են դյուրագրգիռ եւ շատ զգայուն երեխաները, որոնք 1 գիշերվա մեջ միզում են 1-2 անգամ: Որոշ երեխաներ անկողնում միզում են հենց պառկելուց առաջին ժամվա ընթացքում, իսկ մյուսների մոտ այն կատարվում է լուսադեմին: Որոշ երեխաներ արթնանում են միզելու պահին կամ անմիջապես դրանից հետո, մյուսները չեն արթնանում՝ մնում են քնած: Երբեմն դա կարող է կատարվել երազ տեսնելու պահին, երեխային կարող է թվալ, թե նա նստած է գիշերանոթին:
Ըստ մասնագետների, այն երեխաները, որոնք հակված են անկողնում միզելուն, մեծ մասամբ շատ նյարդային են: Բացի դրանից, նրանք կարող են կրծել եղունգները, ծծել մատը եւ ամեն կերպ դրսեւորել իրենց գրգռվածությունը: Երբեմն այդպիսի երեխաների մոտ կարող է դիտվել թերզարգացված խոսվածք:

Ժողովրդական բժշկությունը գիշերամիզությունից ազատվելու համար առաջարկում է պրոֆիլակտիկ եւ ակտիվ թերապեւտիկ միջոցներ: Պրոֆիլակտիկ բուժման էությունը կայանում է միզելու հաճախականությունը կարգավորելու մեջ: Այն պետք է սկսել կիրառել մոտավորապես մեկ տարեկանից: Երեխային նստեցնել գիշերանոթին ժամանակի հավասար ընդմիջումներից հետո, օրինակ՝ քնից հետո, ուտելուց հետո եւ այլն: Սկզբում այն կարելի է անել յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իսկ հետո ավելի մեծ ընդմիջումներով: Երեխաների մեծ մասը 2 տարեկանում սովորաբար հայտնում է իր միզելու ցանկության մասին:

Ակտիվ թերապիայի նպատակն է գտնել մի այնպիսի միջոց, որն իր մեջ համադրի միանգամից երկու հատկություն. իրեն ձգել եւ պահպանել մարմնի ավելորդ հեղուկները եւ միեւնույն ժամանակ հանգստացնող ներգործություն ունենալ երեխայի օրգանիզմի վրա: Այդպիսի բուժամիջոցը կարելի է երկար ժամանակ օգտագործել եւ չվախենալ, որ այն կվնասի երեխայի օրգանիզմը:

Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ մեղրը համապատասխանում է վերը նշված բոլոր պահանջներին: Ունենալով խոնավածուծ հատկություն, մեղրը ընդունակ է դեպի իրեն ձգել եւ խտացնել օդում եղած խոնավությունը: Մեղրի այս հատկությունը կարելի է նկատել մեղրով հացի եւ մեղրով պատրաստված հրուշակեղենի մեջ. դրանք միշտ խոնավություն ունեն եւ երկար ժամանակ պահում են իրենց համային որակը: Ելնելով մեղրի խոնավաձիգ եւ ջուրը խտացնելու հատկություններից, խորհուրդ չի տրվում այն պահել սառնարանում կամ նկուղում: Այն ավելի լավ է պահել չոր, ոչ շատ տաք տեղում, լավ փակված ամանի մեջ:

Շնորհիվ նշված հատկությունների, մեղրը գիշերվա ընթացքում դեպի իրեն է ձգում երեխայի օրգանիզմի «խոնավությունը» եւ այդպիսով կանխում անկողնում միզելը:
Այսպիսով, եթե երեխային անհանգստացնում է գիշերամիզությունը, ապա խորհուրդ է տրվում քնելուց առաջ նրան տալ մեկ թեյի գդալ մեղր: Այն կունենա կրկնակի ներգործություն: Նախ, որպես հանգստացնող միջոց կազդի նյարդային համակարգի վրա, եւ երկրորդ, կթեթեւացնի երիկամների աշխատանքը: Լավ արդյունքներ է տալիս նաեւ խառնուրդի օգտագործումը. 2 բաժին մեղրը խառնել մեկ բաժին հին քացախի հետ եւ տալ երեխային մեկական ճաշի գդալ՝ առավոտյան եւ երեկոյան:

Երբ մեղրի օգտագործումը բերի դրական արդյունքների, կարելի է փորձել, թե կկարողանա՞ ինքը՝ երեխան, առանց մեղրի կարգավորել միզելու հաճախականությունը: Եթե դա հաջողվի երեխային, ապա կարելի է աստիճանաբար նվազեցնել մեղրի ընդունման չափը եւ վերջապես այն լրիվ կրճատել: Իհարկե, չի բացառվում մեղրի պարբերաբար օգտագործումը երեխայի կերակրատեսակների մեջ, քանի որ մեղրը բարերար ազդեցություն է ունենում երեխայի օրգանիզմի եւ աճի վրա:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031