Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի մեր թեկնածուն ընդդիմության մի հատվածի դրական վերաբերմունքին կարող է հավակնել»

Հունվար 18,2018 22:00

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն կարող է հավակնել ընդդիմության մի հատվածի դրական վերաբերմունքին:

Թեեւ Շարմազանովն իրենց թեկնածուի անունը չհրապարակեց, նշելով, որ վաղը երկրի նախագահը հրապարակային այդ անձին կառաջարկի ընդունել ՀՀԿ-ի առաջարկը, սակայն տողատակով հասկացրեց, թե ով է նա:

Հարցին՝ նա ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյա՞նն է, Շարմազանովը ժպտալով ասաց. «Վաղը կիմանաք, նրան շատերդ արդեն գիտեք»:

Շարմազանովի խոսքերով՝ «Մենք հուսով ենք, որ մեր առաջադրած թեկնածուն կարող հավակնել նաեւ ընդդիմության առնվազն մի հատվածի, եթե ոչ ամբողջական հատվածի, դրական վերաբերմունքի: Իսկ նրանք, որոնք միգուցե արդեն որոշել են նախօրոք դեմ քվեարկել, իրենց հոգու խորքում, կարծում եմ, կիմանան, որ մեր թեկնածուն ունի շատ առավելություններ»:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է, որ ՀՀ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն Արմեն Սարգսյանն է, որը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031