Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավորի գործով հարցաքննել ԱԱԾ աշխատակիցներին

Հունվար 18,2018 19:21

Կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր հրաժարվեց իր պաշտպաններից մեկից՝ Լիանա Գրիգորյանից, վերջինս չէր ներկայանում դատական նիստերին: Նրա մեկ այլ պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը նույնպես տեւական ժամանակ դատարան չի ներկայանում, Իշխան Բարսեղյանը ժամանակ խնդրեց մտածելու՝ հրաժարվո՞ւմ է նրա պաշտպանությունից, թե՞՝ ոչ:

Դատարանը այսօր մերժեց նաեւ Իշխան Բարսեղյանի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննել ԱԱԾ օպերատիվ մի շարք աշխատակիցների: Դատարանը մերժման որոշումը հիմնավորեց նրանով, որ այդ միջնորդությունը էական նշանակություն չէր կարող ունենալ գործի ելքի համար:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031