Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միացել է Ստամբուլի կոնվենցիային

Հունվար 18,2018 17:37

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» (Ստամբուլի կոնվենցիա): Փաստաթուղթը ստորագրել է Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը: Արարողությանը ներկա է եղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատաինի-Դրագոնին:

Այդպիսով, Հայաստանը դարձավ Եվրախորհրդի 45-րդ անդամը, որը ստորագրել է այդ կոնվենցիան: Եվրախորհրդի 47 երկրներից նշված կոնվենցիան չեն ստորագրել միայն Ադրբեջանը և Ռուսաստանը:

Ստամբուլի կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել կանանց բռնության բոլոր ձևերից և կանխարգելել, հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031