Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարին վերագրվող գործողությունները դատարանում չեն ապացուցվել, բայց ոստիկանության հայցը բավարարվել է

Հունվար 18,2018 16:46

2018 թ. հունվարի 18-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վարդան Բալյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Վարդան Բալյանը 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից է:

ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր նրան վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: 2016 թ. նոյեմբերի 28-ին դատարանը հայցը բավարարել էր մասնակի, և ցուցարարին տուգանել 70.000 ՀՀ դրամով: Ցուցարարն ու նրա ներկայացուցիչը պահանջում են բեկանել վարչական դատարանի ակտը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ կետով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցը: Ներկայացված բողոքում նրանք հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ կետով նախատեսված զանցանքի կատարման վերաբերյալ ապացույցներ վարչական դատարանում ձեռք չեն բերվել:

Գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն փաստելու, որ ոստիկանության ներկայացուցիչները Վ. Բալյանին պահանջ են ներկայացրել, առավել ևս, որ այդ պահանջը ներկայացվել է սահմանված կարգով։ Ընդ որում, վարչական դատարանը փաստել է, որ ցուցարարը հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու վարքագիծ չի դրսևորվել, հետևաբար՝ դրանից հրաժարվելու պահանջ չէր կարող ներկայացվել նրան: ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը առարկեց բողոքի դեմ՝ նշելով, որ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ հիմնավորվել է իրավախախտման փաստը: Այսպիսով՝ բողոքի քննությունն ավարտվեց: ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2018 թ․ փետրվարի 7-ին՝ ժամը 16։00-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031