Կառավարության նիստից հետո լրագրողները Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե ՀՅԴ Գերագույն մարմնում նախագահի թեկնածուի հարց քննարկվե՞լ է: Պարոն Մկրտչյանն ասաց, որ դեռ չեն քննարկել: Նախարարն ասաց, որ նախ` կառավարության կառուցվածքի հարցը պետք է քննարկենք.
«ՀՀ ապագա նախագահի պաշտոնը բավական ներկայացուցչական ու պատասխանատու պաշտոն է: Պետք է նաև խնդիրը նայենք, թե քաղաքական դեմք ասելով ինչ նկատի ունենք՝ քաղաքականություն, թե՞ քաղաքական: Ցանկացած դիվանագետ քաղաքական փորձ ունի, իսկ անկուսակցական լինելու պահանջը Հանրապետության նախագահի համար ճիշտ պահանջ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ