Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը կարեւորեց այդ իրադարձության անցկացումը այս տարածաշրջանում: «Դա մեծ իրադարձություն է, որին հրավիրված են ներկայացուցիչներ 84 անդամ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից»,-ասաց դեսպանը:
Նա նաեւ հավելեց, որ ՀՀ իշխանությունները ցանկացել են, որ գագաթաժողովն իբրեւ տոն նշվի, դրա համար էլ նախատեսված են մշակութային միջոցառումներ եւս` գագաթաժողովի մեկնարկին, ընթացքում եւ ավարտին: Լինելու է նաեւ տնտեսական ֆորում:
«Ֆրանսերենը տնտեսական ինտեգրման հզոր վեկտոր է, իսկ ֆրանկոֆոնիան միայն լեզու չէ, այն ժողովրդավարական ընթացք է, իրավական պետություն, մարդկային իրավունքների խթանում, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն»,- շեշտեց դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ