Ինչո՞ւ է ճաք տվել Հյուսիս-հարավ ճանապարհն, այս հարցին, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը չկարողացավ հստակ պատճառներ նշել: Ճանապարհի ճաքը նկատելի է Երեւան-Արտաշատ հատվածում, որտեղ ասֆալտի վերին շերտը նկատելի բացված է: Այդ հատվածը շահագործման էր հանձնվել մեկ, մեկուկես տարի առաջ:
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ շինարարության ընթացքում հնարավոր է այդպիսի խնդիրներ առաջանան: Հարցին, թե ով պետք է պատասխանատվություն կրի ոչ որակյալ աշխատանքի համար, պարոն նախարարը պատասխանեց, որ ճանապարհի սպասարկումը դեռ երաշխիքի մեջ է եւ խախտումները հենց շինարարը` իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունն էլ պետք է վերացնի: Նախարարին նաեւ հարցրին, թե մտավախություն չունի, որ նույն շինարարը կրկին մեքենայություններ է արել` գուցե ցեմենտն է խնայել կամ մեկ այլ շինանյութ, հատկապես, որ տարիներ առաջ կոռուպցիոն դրսեւորումներ եղան նրա կողմից այս ճանապարհի շինարարության ընթացքում, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդտեղ իր կարծիքը քիչ է, պետք է լաբորատոր փորձաքննությունն այդ բոլոր հարցերի պատասխանը տա:
Aravot.am-ի այն հարցին, թե հնարավոր չէ՞ նախապես ուսումնասիրել տվյալ հատվածի ռելիեֆը, որպեսզի միլիոնները ջուրը չլցվեն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ռելիեֆից եւ գրունտից կախված շինարարության արժեքը փոխվում է:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Նախարար ջան Հյուսիս – Հարավ ճանապարհը չի ճաք տվել,ճաք ա տվել Խոսրով Հարությունյանը,Վահրամ Բաղդասարյանը,Արմեն Աշոտյանը ,Էդուարդ Շարմազանովը ու էն մյուս ճոռո մոռո ազգադավ պատգամավորները,եւ վերջապես ճաք ա տվել սիստեմը,սիստեմը,սիստեմը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ՝ ՉԳԻՏԵ՞Ս…