Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը մի շարք խնդիրներ է գրանցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Հունվար 18,2018 14:42

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2016թ. ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները չկարողացան բարձրացնել հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ:

«Հայաստանի իշխող կուսակցությունը գերակշռող ձայներ է ստացել 2017թ. խորհրդարանական և ավագանու ընտրություններում: Միջազգային փորձագետները եզրակացրել են, որ ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները «լավ կազմակերպված էին», բայց «ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»»,- ասվում է զեկույցում:

Իշխանություններին չի հաջողվել նաև հաշվետվողականություն ապահովել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու էին 2016թ. հուլիսին Երևանում տեղի ունեցած հիմնականում խաղաղ ցույցերի ժամանակ ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման մեջ: Որոշ ոստիկաններ կարգապահական տույժի են ենթարկվել, բայց ոչ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Միաժամանակ, իշխանությունները մեղադրանքներ են ներկայացրել ցույցի մասնակիցների նկատմամբ. նրանցից առնվազն 22-ը մեղադրվում են զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու մեջ:
Իշխանություններին նաև չի հաջողվել արդյունավետ քննություն անցկացնել՝ կապված հունիսին Երևանի բանտում նշված գործով մեղադրվող 4 անձի ծեծի ենթարկելու հետ: Նրանց ծեծի ենթարկող ոստիկաններից մի քանիսը շարունակել են հերթապահությունը դատարանի դահլիճում:

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանում հազարավոր երեխաներ շարունակում են մնալ գիշերօթիկ դպրոցներում հաշմանդամության կամ աղքատության պատճառով: Չնայած իշխանությունները այդ հաստատությունների մի մասը վերափոխել են համայնքային կենտրոնների, բայց այդ գործընթացը չի ներառել հաշմանդամություն ունեցող երեխաների բոլոր հաստատությունները: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ մնում են հաստատություններում որպես չափահաս, անորոշ ժամկետով, ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031