Շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները:
Վեցերորդ տուրից հետո կանանց պայքարում կրկին երկիշխանություն է: Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը 5-ական միավորով շարունակում են բաժանել 1-ին տեղը:
Տղամարդկանց առաջնությունում չորրորդ հաղթանակը տարավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը եւ պահպանում է միանձնյա առաջատարի դերը: Նրան 3,5-ական միավորով հաջորդում են Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ