Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը շինարարության աճ է ակնկալում

Հունվար 18,2018 13:38

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստը սկսեց հանձնարարականներով, որոնցից մեկը վերաբերում էր շինարարության ոլորտի վարչարարությանը:

«2017 թվականի ընթացքում հատկապես տարվա վերջ շինարարության ոլորտում արձանագրվեց աճ եւ առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում: Գործարարությամբ զբաղվելը 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին եւ արձանագրվել են որոշակի խնդիրներ»,-ասաց պարոն Կարապետյանն` ասելով, որ այդ առիթով 2017 թվականի նոյեմբերին տրվել էր համապատասխան հանձնարարական:

Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների եւ կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում, ըստ Կարեն Կարապետյանի, առաջացել են շինարարության ոլորտում առկա վարչարարության իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման եւ հստակեցման անհրաժեշտություն:

Այդ խնդիրները հաշվի առնելով, վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման եւ իրավասու մարմինների վարչարարության թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեց, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Բացի այդ, վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տասնօրյան ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին. «Այստեղ մենք ակնկալում ենք 2018 թվականին որոշակի աշխուժություն շինարարության ոլորտում: Պետք է մաքսիմալ լսել՝ ինչն է իրենց խանգարում և շատ պարզ մեխանիզմ դնել, որը տարբեր մեկնաբանությունների ճիշտ տեղիք տա»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031