Հայտնի երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է՝ որեւէ մեկին չի դիմել, որ որդին ծառայությունից ազատվի։ Ասել է, որ նա 19 տարեկան է, սովորում է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ավարտելուց հետո կգնա ծառայության։
«Ոնց կարելի է որեւէ օգտատիրոջ սուբյեկտիվ կարծիքը վերցնել ու տարածել։ Իմ որդին 19 տարեկան է, Գեղարվեստի ակադեմիայում 2–րդ կուրսում է։ Նա կգնա անպայման, կավարտի կգնա ծառայության»,–ասել է Շուշան Պետրոսյանը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Իսկ ինչ հիմունքներով չի գնացել?