Հունվարի 18-ին պատասխանելով Կրակովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին, որ նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նշեց. «Հարցը ասուլիսի թեմային չի վերաբերում, սակայն կարող եմ հիշեցնել Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը եւ մտահոգությունը հակամարտության տեւականության վերաբերյալ …Այս համատեքստում ցանկացած առիթով նման հանդիպումները, նաեւ վերջինը, շատ ցանկալի են»:
Ժոնաթան Լաքոթն ասաց, որ իր ստանձնած առաքելությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացումն է տարբեր, այդ թվում՚ մշակութային, կրթական, տեղեկատվական ոլորտներում, սակայն, նրա ձեւակերպմամբ. «Կա նաեւ մեկ այլ դեսպան, որն իր ողջ աշխատաժամանակը հատկացնում է նման թեմաներին, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահի մասին է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ