Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Հովհաննիսյան. Եթե հաջորդ զեկույցի ժամանակահատվածում ՀՀ-ն չբարելավի իր ցուցանիշները, խնդիրներ կունենա. «Փաստ»

Հունվար 18,2018 12:24

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մասամբ ազատ երկրների ցանկում է հայտնվել Հայաստանը։ 100 հնարավոր միավորից ՀՀ-ն ստացել է 45 միավոր։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստում է, որ ՀՀ-ի վերաբերյալ նախորդ տարվա որակումը փոփոխություն չի կրել։

Զեկույցում անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու նշվել, որ «խայտառակ ընտրախախտումները հակասում են երկրի՝ Եվրամիության հետ սերտ փոխհարաբերություններ ունենալու ձգտմանը»։

Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ համաձայնագրի հիմքում նախևառաջ մարդու իրավունքների արժեհամակարգն է. «Իսկ եթե դիտարկում ենք ընտրությունները, իշխանության ձևավորման բոլոր գործընթացները, տեսնում ենք, որ ՀՀ-ում հետընթաց կա»։

Հարցին, թե հաշվի առնելով համաձայնագրում առկա պահանջները, վերոնշյալ ցուցանիշի առումով կարո՞ղ ենք առաջընթաց սպասել, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո։ Միջազգային հանրության կողմից գոնե ուշադրություն կունենանք, որ ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսանկյունից առաջընթաց լինի։ Հայաստանի իրավապաշտպան դաշտը, հասարակական կազմակերպությունները և հանրությունը առավել ուշադիր պետք է լինեն վերահսկողական մեխանիզմների նկատմամբ»։

Դիտարկմանը, թե ինչպես մի շարք կառույցների, այդ թվում նաև «Freedom House»-ի զեկույցները որոշ շրջանակներ փորձում են «անլուրջ» որակել, իրավապաշտպանն արձագանքեց. «Հնարավոր չէ անլուրջ վերաբերվել այդ ցուցանիշներին, որովհետև դրանք հեղինակավոր կառույցներ են։ Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համագործակցության տեսանկյունից այս զեկույցներն անմիջականորեն ազդում են ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա։ Կարծում եմ՝ նման կոչերը ուղղակի ներքին օգտագործման և հանրությանը շեղելու համար են։ Իսկ միջազգային հանրությունը նման հեղինակավոր կառույցների զեկույցների նկատմամբ շատ ուշադիր է։ Դրանք անմիջականորեն հաշվի են առնվում՝ հետագայում վերահսկվում է պետության զարգացման դինամիկան։ Եթե հաջորդ զեկույցի ժամանակահատվածում ՀՀ-ն չբարելավի իր ցուցանիշները, խնդիրներ կունենա այն կառույցների հետ, որոնց հետ համագործակցության հուշագրեր կամ համաձայնագրեր է ստորագրել»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031