Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաորակավորման ինստիտուտ ճանապարհաշինության ոլորտում

Հունվար 18,2018 12:15

Վարչապետն այսօր մի հանձնարարական էլ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ֆինանսների նախարարներին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին տվեց: Կառավարության անդամները պետք է մեկամսյա ժամկետում մշակեն եւ կառավարության աշխատակազմ ներկայացնեն ճանապարհաշինության եւ ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության պետական գնումների այն ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություն:

Ըստ վարչապետի, ներկայումս գործող կառավարման արդյունքում ճանապարհաշինության եւ ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակաորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության եւ շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ. «Նման խնդիրները նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակաորման ինստիտուտը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031