Երեկ`հունվարի 17-ին, ժամը 16-ի սահմաններում Նոյեմբերյանի սահմանագոտու պաշտպանական դիրքերից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի 30-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Նա հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում:
Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ իրենց բժշկական կենտրոնում վիրավորն անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, հետազոտվել, նրա վիճակը կայուն էր: Նույն օրը Ա. Միկոյանը ռեանամոբիլով տեղափոխվել է Երեւան, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հավանաբար, կվիրահատվի:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ