Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան փող կստանա նախագահականը 2018-ին. «168 ժամ»

Հունվար 18,2018 12:06
naxagahi nstavayr

Այս տարի վերջապես նոր Սահմանադրությունը կմտնի ուժի մեջ։ Ընդիմադիրները պատրաստվում են որոշակի քայլերի, որոնք ավելի շուտ ակցիա են հիշեցնելու։ Իսկ իշխանությունները խորհրդարանական համակարգի անցմանն արդեն պատրաստ են։

Միակ անհայտն ապագա նախագահի անձն է։ Բայց դա էլ իրականում երկրորդական հարց է։ Ի վերջո, անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման։ Այսինքն՝ նախագահի պաշտոնը դառնում է խորհրդանշական ու արարողակարգային մի բան։ Այդ մասին է խոսում անգամ 2018թ. պետական բյուջեն։

Նախորդ տարիների բյուջեն միշտ էլ խոշոր գումար էր հատկացնում նախագահական աշխատակազմի համար։ 2015թ. նախագահի աշխատակազմի պարզ ծախսը 3 մլրդ 573 մլն դրամ էր։ 2016-ին՝ 3 մլրդ 572 մլն դրամ։ 2017-ին խորհրդարանն արդեն տեղյակ էր, որ դա «հզոր» նախագահականի վերջին տարին էր։ Ուստի աշխատակազմին նախկինից ավելի գումար հատկացրեց՝ 3 մլրդ 856 մլն դրամից ավելի։

Հետաքրքիր է, որ 2015 և 16 թթ. կառավարության աշխատակազմի համար նախատեսված էր մոտ 1,9 մլրդ դրամ։ Իսկ 2017-ի բյուջեն մոտ 200 մլն դրամ պակաս փող էր նախատեսել կառավարության աշխատակազմի համար։ Հավանաբար այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո նախագահի աշխատակազմի շատ գործառույթներ 2018-ին փոխանցվելու էին կառավարության աշխատակազմին։ Գործառույթների հետ կառավարությանն այս տարվա բյուջեի նախագծով փոխանցվել են նաև նախագահի աշխատակազմին նախկինում հատկացված գումարները։ Նույնիսկ մի բան էլ ավելի։ 2018թ. կառավարության աշխատակազմին հատկացված գումարը, 2017-ի 1 մլրդ 710 մլն դրամի փոխարեն, 4 մլրդ 239 մլն դրամ է։

Պարզ նկատելի է, որ բյուջեի նախագիծ կազմողներն ու այն հաստատող խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվել են այս անցումին։ Հավանաբար, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը բյուջետային տորթի բաժանումից շատ դժգոհ չմնա, 2018թ. բյուջեում 4 մլրդ 645 մլն դրամ է ստանալու։ Ստանալու է՝ 2017-ի 4 մլրդ 194 մլն դրամի դիմաց:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031