Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Ուղղակի, որ գնում ես զորամաս, մի քիչ ավելի քեզի բանակին հարազատ ես զգում էդ համարներով։ Էդ էր». «Ժողովուրդ»

Հունվար 18,2018 11:37

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ հանգամանքներում է վերադարձրել համարանիշները։

– Պարոն Սարոյան, Ձեր մեքենայի՝ ՊՆ պետհամարանիշը հետ վերցնելու համար ո՞վ եւ ե՞րբ է դիմել։ Եվ ինչ հիմնավորմամբ էիք բանակից դուրս գալուց հետո շահագործում ՊՆ համարանիշները։

– Ուրեմն, այո՛, ունեցել ենք, ես էլ եմ ունեցել, բայց երբեք չեմ օգտագործել։ Ասենք, երբ սահման ենք գնացել, նոր այդ ժամանակ այդ համարները օգտագործել ենք։ Հետո նախարարը…:

– Կոնկրետ ո՞ր նախարարը՝ Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ Սեյրան Օհանյանը։

– Սեյրան Օհանյանը զանգել է, խնդրել է, որ հետ ուղարկեք, նույնիսկ այն պայմանով, որ այդ համարները ոչ մեկի չենք տա։ Ասենք՝ էն գլխից բանակում ՊՆ 007 համարը իմ մոտ էր, իմ ավտոյի վրա էր, բայց ես ոչ մի տեղ չեմ օգտագործել։ Մենակ քառօրյա պատերազմի ժամանակ, նույն էլ գեներալը (խոսքը ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին է, Ք.Մ.):

– Չհետաքրքրվեցի՞ք նախարարից, ինչո՞ւ նման որոշում կայացվեց։

– Չգիտեմ, նենց չի, որ մենք այդ համարները օգտագործել ենք, ասել ենք՝ խնդիր չկա, եթե ուզում եք, վերցրեք։ Ուղարկել եմ, գնացել է պաշտպանության նախարարություն։ Ավելորդ ո՛չ քննարկել ենք, ո՛չ խոսացել ենք, ինչ քննարկելու առարկա է, որ։

Բայց իրավիճակը ցույց էր տալիս, որ ՊՆ համարանիշներով մեքենաները ով ինչպես ուզում, վարում էր։

– Պրինցիպի այդ համարի եղածը մի բան չէր, բանակից մեզի եսիմ մեծ բան չէր հասել, մենք էլ այդ մարդիկ չէինք, որ այդ համարները օգտագործեինք։ Ուղղակի, որ գնում ես զորամաս, մի քիչ ավելի քեզի բանակին հարազատ ես զգում էդ համարներով։ Էդ էր։

– Այսինքն՝ միայն զորամասեր գնալո՞ւց եք այն օգտագործել, ուրիշ տեղ չի՞ հասել ՊՆ համարանիշներով Ձեր մեքենան։

– Տո չէ, այ մարդ, մթոմ մեր ավտոների վրա մեր համարները կան, ու սաղ էլ մեզ ճանաչում են։ Տենց խնդիր էլ չունենք։ Երեւի մարդիկ կարային մտածեին, սաղ մեր համարներն են ուզում դնել, որ իրենց լավ զգան, կամ ի՞նչ կա համարի մեջ լավ զգալու։ Ուղղակի մենք, որ բանակում ծառայել ենք, ու դա մեր մեքենաների վրա է եղել, օրինական մեզ մոտ էր։ Հետո, բանակից հետո նախարարին ասել էինք, մնացել էր մեր մոտ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031