Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան բանակցություններն ավելի շուտ ստանալու են դիրքային մարտերի կերպարանք. «Հայոց աշխարհ»

Հունվար 18,2018 11:25

Լեհաստանի Կրակով քաղաքում այսօր նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումով տրվում է Ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր՝ 2018 թվականի շրջափուլի մեկնարկը։

Ակնհայտ է, որ մանավանդ տարվա առաջին ամիսներին, երբ միջնորդ տերությունները զբաղված են լինելու շատ ավելի հրատապ խնդիրներով, Ղարաբաղյան բանակցություններն ավելի շուտ ստանալու են դիրքային մարտերի կերպարանք։

Այդ ընթացքում քննարկվելու եւ ի մի են բերվելու սոսկ այն գաղափարները, որոնք ծնվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների շնորհիվ։ Դրանց գումարվելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարություններում տեղ գտած առաջարկները։

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները Ժնեւում պայմանավորվել են բանակցությունների ինտենսիվացմանը զուգահեռ ամրապնդել փոխադարձ վստահության մեխանիզմները ռազմաճակատի շփման գծում։

Եվ պետք է փաստել, որ դրան հաջորդած շուրջ 3 ամիսների ընթացքում շփման գծի վիճակը բավական կայուն է ու վերահսկելի։ Միայն վերջին օրերին, այսինքն՝ արտգործնախարարների Կրակովի հանդիպման նախօրեին, ադրբեջանական կողմը վերհիշել է իր հին սովորությունը՝ փորձելով ավելի խոշոր տրամաչափի զենքերի գործադրումով ճնշում գործադրել հայկական կողմի վրա։

Դրանից անգամ այն տպավորությունն է ստեղծվում, որ ինչքան ուշ-ուշ են տեղի ունենում կողմերի շփումներն ու հանդիպումները, այնքան նվազում են ռազմաճակատի շփման գծում արձանագրվող միջադեպերը։ Հետեւությունն ավելի քան պարզ է. առաջիկա մի քանի օրերին հակառակորդը փորձելու է քիլերություն անելու միջոցով ինչ-որ բան ասել մեզ ու միջնորդ կողմերին, ուստի առաջնագծում հարկավոր է մեծացնել զգոնությունը։

 

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031