Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյան-Մամեդյարով. Սերժ Սարգսյանի ու Ալիևի ճակատագրերը. «Ժամանակ»

Հունվար 18,2018 10:35

Նախօրեին հայտնի է դարձել, որ հունվարի 18-ին Կրակովում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին նախորդ տարի դեկտեմբերի սկզբին: Այդ հանդիպումից հետո, ըստ էության, կոնկրետ արդյունք էր միայն այն, որ նախարարները պայմանավորվել էին նոր հանդիպման վերաբերյալ, որն էլ, փաստորեն, տեղի կունենա հունվարի 18-ին:

Այդ հանդիպումից սպասել որևէ առարկայական տեղաշարժ, այսպես ասած, կարգավորման գործընթացում, երևի թե միամտություն է: Դրա մասին էր վկայում նաև նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ միջնորդները չեն կարող կարգավորել խնդիրը, դա պետք է անեն կողմերը, իսկ Մոսկվան չունի կարգավորման որևէ ծրագիր և մյուս համանախագահների հետ աշխատում է շփման գծում հանդարտության ուղղությամբ: Այս տեսանկյունից, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից թերևս միակ ռացիոնալ սպասելիքը կարող է լինել այն, որ հանդիպումը ապահովի սահմանի ներկայիս հարաբերական հանգստի շարունակությունը:

Այլ բան սպասելը ոչ միայն ռացիոնալ չէ, այլ ինքնին որևէ ուրիշ նպատակ դնելը ռացիոնալ չէ զուտ գործընթացի օրակարգի տեսանկյունից, քան իրավիճակի հարաբերական կայունությունն ու խաղաղությունն ամրացնելու անգամ ամենափոքր հնարավորություն ստեղծելն ու առաջ գնալը հենց այդ ուղղությամբ: Այդ տեսանկյունից նկատելի է, որ համանախագահների օրակարգում հենց այդ նպատակադրումն է: Մյուս կողմից՝ ՌԴ արտգործնախարարը արել էր հայտարարություն, թե ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ լուծել մեկ փաստաթղթով և պետք է փուլային մոտեցում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031