Տեղային կամ ընդհանուր մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցները:
Մաքրած սոխը անցկացնել քերիչով եւ ստացված շիլայանման մասսային ավելացնել 4:1 հարաբերությամբ մեղր: Խառնուրդը քսել նախապես լվացված մազերին: 30 րոպե թողնելուց հետո մազերը լվանալ տաք ջրով: Եթե մազերը շատ կոշտ են, ապա խառնուրդին կարելի է ավելացնել փոքր քանակությամբ ձիթապտղի յուղ, որից հետո այն շփել մազարմատներին եւ հագնել ռետինե գլխարկ: 1 ժամ հետ մազերը լվանալ տաք ջրով:
Քերիչով անցկացրած սոխին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, նույնքան բուսական յուղ եւ 2 թեյի գդալ շամպուն, լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել մազարմատներին, գլուխը ծածկել պոլիէթիլային թաղանթով, ապա փաթաթել տաք գլխաշորով: 1-2 ժամ թողնելուց հետո լվանալ:
Հավասար քանակությամբ կռատուկի, եղինջի եւ տատրակի արմատները թրմել եւ ստացված թուրմին ավելացնել 50 գրամ մեղր: Խառնուրդը քսել նախապես լվացած մազերին, 30-40 րոպե թողնելուց հետո լվանալ սովորական ջրով:
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ