Անգլիական «Արսենալ» ակումբը համաձայնության է եկել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ անձնական պայմանների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Transfer News թվիթերյան հաշիվը:
Նշվում է, որ ակումբը Մխիթարյանի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Ըստ դրա՝ Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական կստանա 130 հազար ֆունտ աշխատավարձ, նաև բոնուսներ՝ դրանով դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ