Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում գործում են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնապահական ֆերման եւ պանրի ընդլայնված արտադրամասը:
Նախկինում հայտնել ենք, որ մեկուկես տարի առաջ պանրի արտադրամասի տարածքում 3,5 տոննա փչացած պանիր է հորվել: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկողներին ծանր հոտը խեղդում է:
Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող վարորդները բողոքում են «ՀիմնաՏավուշի» անասնաֆերմայի եւ պանրի արտադրամասի տարածած գարշահոտից:
Այսօր` հունվարի 17-ի երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում երթեւեկելով այդ տարածքով, տարածված ծանր հոտի պատճառով ստիպված էինք բարձրացնել ավտոմեքենայի կողային բոլոր ապակիները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ