Մոսկվայում այսօր մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկային օրը կարճ ծրագրով հանդես եկան մենասահորդները: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գերազանց հանդես եկավ եւ 36 մարզիկների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը: Սա լավագույն արդյունքն է Սլավիկի կարիերայում, իսկ նրա վաստակած 69,49 միավորը անձնական ռեկորդ է:
Մեր գեղասահորդը հաղթահարեց որակավորման փուլը եւ 24 լավագույն մարզիկների հետ հունվարի 19-ին եզրափակչում հանդես կգա կամավոր ծրագրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ