Հունվարի 17-ին Նոյեմբերյանից զինվորական ծառայության մեկնեց 28 զինակոչիկ: Առավոտից Նոյեմբերյանի զինկոմիսարիատի հարակից տարածքում բազմաթիվ ավտոմեքենաներ էին կայանած, զինակոչիկներն ժամկետային ծառայության ճանապարհելու էին եկել նրանց հարազատները, ընկերները, համագյուղացիներ:
Զինակոչիկներին ծառայության մեկնելու առթիվ խաղաղ, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին Նոյեմբերյանի զինկոմ, փոխգնդապետ Կամո Հարությունյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Տավուշի մարզպետարանի տարածքային վարչության աշխատող Խաչիկ Ամիրաղյանը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները եւ գյուղերի վարչական ղեկավարները զինակոչիկներին հանձնեցին անձնական հիգիենայի պարագաներով փաթեթներ: Զինակոչիկները բանակային ծառայության տանող միկրոավտոբուսներ էին նստում հպարտ, արժանապատիվ կեցվածքով: Զինկոմիսարիատի հրապարակում տիրում էր տոնական, բարձր տրամադրություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ