«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է ակումբից 20 մլն ֆունտ փոխհատուցում պահանջել՝ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Express-ը:
Հիշեցնենք, Մխիթարյանը անգլիական ակումբ էր տեղափոխվել 2016թ. հուլիսին: Նրա տրանսֆերային արժեքը կազմել էր 20 մլն ֆունտ: Մխիթարյանի պայմանագրի սպառմանը դեռ մնում է 2.5 տարի:
Օրերս, լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Մխիթարյանին ցանկանում է գնել անգլիական մեկ այլ ակումբ՝ «Արսենալը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ