Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի» գործով ազատազրկվածի մորից գույքի հափշտակման գործով դատախազը մեղադրական ճառը չընթերցեց

Հունվար 17,2018 18:50

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման ենթարկված ու միայն վերջերս մահացած Էդուարդ Գրիգորյանի մորից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրվող Թերեզա Սարգսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատարանը մեղադրող դատախազից գրություն էր ստացել, որ վերջինս չի կարող նիստին ներկայանալ:

Դատախազ Արծրունի Առաքելյանն այսօր պետք է մեղադրական ճառը ներկայացներ: Հիշեցնենք, որ Թերեզա Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Հաջորդ դատական նիստի մասին դատարանը կողմերին լրացուցիչ կտեղեկացնի:

Հիշեցնենք նաեւ, որ Թերեզա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿՀ-ում ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031