Լեռնային Ղարաբաղում, Արևելյան Ուկրաինայում, Վրաստանում և Մերձդնեստրում անհրաժեշտ է ակտիվացնել միջնորդական առաքելությունների ջանքերը՝ այդ տարածաշրջաններում առկա հակամարտությունները լուծելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում խոսելով 2018թ. մարտահրավերների մասին:
Գուտերեշը նաև նշել է, որ 2017թ. հետո, երբ ինքը ստանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, աշխարհը ոչ թե ավելի խաղաղ է դարձել, այլ հակառակը:
Նա նշել է, որ 2018թ. լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն կլիմայի փոփոխության, Կորեական թերակղզում միջուկային սպառնալիքի, Մերձավոր Արևելքի հակամարտության և ռոհինջաների ճգնաժամի ուղղությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ