ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ով է իր համար ընդունելի որպես ՀՀ նախագահի թեկնածու: «Լինելով քաղաքական թիմի անդամ՝ ձեռնպահ կմնամ անուններ ներկայացնելուց: Եթե իմ նախընտրելի թեկնածուներն ընդունելի լինեն, քննարկումներից հետո ձեզ կտեղեկացնենք»,-ակնարկեց Դավիթ Հարությունյանը:
Հարցին՝ «կա՞ անձ, որը որպես թեկնածու կարող է վայելել բոլոր քաղաքական ուժերի եւ հանրության վստահությունը, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է մատնանշել», Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ երկրում նախագահի թեկնածուները շատ չեն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե 2018թ. ՀՀ նոր կառավարությունում Դավիթ Հարությունյանն ունի՞ պաշտոնը պահպանելու երաշխիքներ ՀՀԿ վերնախավի կողմից, Դավիթ Հարությունյանի խոսքով. «Որեւէ երաշխիք որեւէ մեկի համար լինել չի կարող»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ