Բելառուսը ռուսների մոտ ավելի մեծ վստահություն ունի, քան հետխորհրդային մյուս երկրները: Նման արդյունքներ են ցույց տվել Рамблер-Новости-ի անցկացրած հարցումները, որոնց մասնակցել է ավելի քան 1400 մարդ: Բելառուսին վստահություն է հայտնել հարցման մասնակիցների 50 տոկոսը:
Երկրորդ տեղում Ղազախստանն է, որին վստահություն է հայտնել հարցման մասնակիցների 17 տոկոսը, իսկ Հայաստանին վստահում է միայն 13 տոկոսը: Ուկրաինան հայտնվել է 4-րդ հորիզոնականում՝ 5 տոկոս ցուցանիշով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ