Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սփյուռքի մեր քաղաքացիները ընտրության իրավունք են պահանջում»

Հունվար 17,2018 16:47

Թանկացումները հետեւանք են ներկայիս քաղաքական համակարգի գործունեության: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով՝ մինչեւ չփոխվի այս համակարգը, իրավիճակը չի փոխվի: Փոստանջյանի խոսքերով՝ թանկացումներին նախորդել է պետական պարտքի մասին օրենքի փոփոխությունը, աճող պետական պարտքն ու դրա սպասարկումը, որն ամեն ամիս ավելանում է, ինչն էլ պահանջում է հարկային բեռի ավելացում. «Որտեղից պետք է հավաքագրենք գումարներ, որ պարտքը տանք: Հարկային բեռի ավելացումը հանգեցնում է գնաճի»:

Բանախոսի դիտարկմամբ՝ ներկայիս իրավիճակում հանրային պայթյունն անխուսափելի է, ինչը, թեեւ, ցանկալի չէ, բայց իրենք պետք է կազմակերպված ներկայացնեն քաղաքական հայտ:

Փոստանջյանի խոսքերով՝ այսօր ինքը չի տեսնում քաղաքական օրակարգ որեւէ կուսակցության կողմից, մինչդեռ, ըստ Փոստանջյանի, յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտականությունն է քաղաքական օրակարգ հարուցել եւ պահանջել քաղաքական լուծումներ. «Եթե քաղաքական է պահանջը, իսկ քաղաքական է այն պահանջը, երբ ասում ես, որ պետք է փոխվի համակարգը, այլ ոչ թե հետեւանքի դեմ պայքար տանենք: Որովհետեւ միգուցե հետեւանքը մի փոքր մեղմացվի, բայց խնդիրը լուծում չի ստանալու եւ մենք տեսել ենք, թե ինչպիսին են եղել մնացած փոքրիկ պայքարները: Ճիշտ է, զսպել են ինչ-որ խնդիր, թույլ չեն տվել հեղինակի ցանկացած սցենարով անցկացնել, բայց, այնուամենայնիվ, հարցերը չեն լուծվել: Եվ այս պարագայում քաղաքական օրակարգը պահանջում է քաղաքական համալիր լուծում»:

Փոստանջյանը հայտարարեց՝ «Այսինքն՝ այն համակարգը, որն այս պահին գործում է, այն ոչ միայն օրինական չէ, լեգիտիմ չէ, այլեւ հարցերին լուծում չի տրամադրելու»:

Փոստանջյանն ասաց, որ «Երկիր Ծիրանին» պայքար է սկսել համակարգի դեմ, այդ պայքարը դաժան է, բայց նպատակը մեկն է՝ տապալել ներկայիս բռնատիրությունը:

Այս կուսակցությունն, ըստ Փոստանջյանի, շրջելու են Հայաստանով մեկ, նախատեսում են նաեւ Արցախ եւ Ջավախք էլ գնալ, իրազեկելու են քաղաքացիներին, ընդվզման կոչեր են անելու:

Փոստանջյանը վստահեցրեց՝ սփյուռքում ապրող մեր քաղաքացիները, չլինելով Հայաստանում, արդեն պահանջում են ընտրելու իրավունք, սա արդեն ընդվզում է. «Քաղաքացիները չպետք է համակերպվեն այս համակարգին, պետք է պահանջեն քաղաքական փոփոխություններ»:

«Ելք»-ի՝ թանկացումների դեմ նախատեսվող երթի վերաբերյալ էլ «Երկիր Ծիրանի»-ի նախագահն ասաց, որ «Ելք»-ի հրավիրած երթում քաղաքական օրակարգ չի տեսել։
Նախագահ Սարգսյանն ու ընդդիմությունը, ինչպես Փոստանջյանն ասաց, չեն կարող խոսել նույն խնդրի մասին. «Ես ընդդիմության կեղծ միավորումներին դեմ եմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031