Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ու միջին բիզնեսում ստվերն ավելացել է, խոշորում` կրճատվել (Տեսանյութ)

Հունվար 17,2018 16:40

Որքա՞ն է ստվերը փոքր ու միջին բիզնեսում: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Հարցը հնչեց, երբ «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանն ամփոփեց անցյալ տարվա տնտեսական ցուցանիշները:

Ի պատասխան Գագիկ Մակարյանն ասաց, որ խոշոր բիզնեսում 30 տոկոսի է հասել, իսկ փոքր ու միջին բիզնեսում ավելի բարձր է. «Երբ մենք խորացանք, իրականում տեսանք, որ փոքր ու միջին բիզնեսում էլ բավականին ստվեր կա, որովհետեւ, իրենք չեն ցանկանում 58,3 միլիոն դրամի շեմը գերազանցելու համար փաստաթղթեր վերցնեն»:

Գագիկ Մակարյանի խոսքով, եթե այդ բիզնեսները փաստաթղթերով աշխատեն, դրանցից շատերը, պարզապես, կփակվեն:

Մանրամասները` տեսանյութում

Գագիկ Մակարյանի խոսքով, երկրի 70 տոկոս արժեքները կենտրոնացած է բնակչության ընդամենը 10 տոկոսի ձեռքում: Երկրի հարստությունն էլ կենտրոնացած է բնակչության 2 տոկոսի ձեռքում եւ դրանով էլ մեր երկրում պայմանավորված է աղքատության բարձր ցուցանիշը:

Պարոն Մակարյանի տվյալներով, անցյալ տարի բացված մոտ 40 հազար աշխատատեղերի հաշվին գործազրկությունը 1-2 տոկոսով նվազել է: Աշխատատեղերն, ըստ Գագիկ Մակարյանի, ավելացել են ի հաշիվ զբոսաշրջային ոլորտի:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն արձագանքելով Գագիկ Մակարյանի ելույթին, տեսակետ հայտնեց, որ ճիշտ չէ ներդրումների

հարցում ոլորտային մոտեցում ցուցաբերել. «Եթե ոլորտային մոտեցում ցուցաբերվեց, տնտեսությունը բերելու է ճգնաժամի: Այսինքն` մակրոտնտեսական քաղաքականության միջոցով, մենք այդ ոլորտներին ոչ թե պետք է խթանում տանք, այլ` գերաճող ոլորտներին փակող ազդեցություն: Այսինքն գերկենտրոնացվածություն թույլ չտանք ներդրումների, որ շահութաբերության նորմա չկոտրենք, որ հետագայում ներդրումներն այդ ոլորտից չվերցնենք տանենք մեկ այլ ոլորտ»: https://www.youtube.com/watch?v=YN74fi9HfWU

Գագիկ Մակարյանի խոսքով, այնպես չէ, որ շատ ներդրողներ են կառավարության դռները ծեծում, բայց, որպեսզի այդ խնդիրը չառաջանա, կառավարությունը կարող է առանձնահատուկ քաղաքականություն վարել:

Միջոցառմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննեսյանը պարոն Մակարյանից հետաքրքրվեց, թե

թանկացումները բացի բացասական ազդեցությունից, ունե՞ն դրական ազդեցություն բյուջեի վրա:

Ի պատասխան պարոն Մակարյանն ասաց, որ որոշ ապրանքատեսակների թանկացումը կարող է մոտիվացիա առաջացնել արտադրություն սկսելու. «Օրինակ` եթե քսայուղերի արտադրություն Հայաստանում էական չունենք, կարելի է այն հանգիստ կազմակերպել»:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խիստ կասկած ուներ, որ ՀՀ կառավարությունն ունի պլան «բ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031