«Երթն այդ մեկ օրով չի սահմանափակվելու: Այն կախված է ժողովրդի մասնակցությունից»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուրբաթ օրը «Ելք» խմբակցության՝ ընդդեմ թանկացումների կազմակերպելիք երթին, ասաց խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ երթի ժամանակ նաեւ իշխանափոխության պահանջ հնչեցվի:
Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր միշտ ժողովրդին ոտքի են հանել, ասել են, թե տանում են իշխանափոխության: Ամեն անգամ այդ առաջնորդները հարցի լուծում չեն տվել, իսկ մենք հարց ենք առաջադրել ու չենք ասում՝ գնանք իշխանափոխության: Այս վիճակում հնարավոր չէ ժողովրդին ասել՝ ժողովուրդ, եկեք գնանք իշխանափոխության»,-պատասխանեց Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ դրա փոխարեն թանկացումների դեմ պետք է առաջնահերթ պայքարել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ