Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացիկ տարին տնտեսական առումով բեկումնային է լինելու Արցախի համար. ԱՀ պետնախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Հունվար 17,2018 16:04

Չնայած երկնիշ թվով ՀՆԱ- ի աճին, այնուհանդերձ Արցախում աշխատավարձերի և թոշակների բարձրացում այս տարի չի լինի, ինչը պայմանավորված է Հայաստանի հետ ունեցած միջպետական պայմանագրով, քանի որ ըստ պայմանագրի Հայաստանը և Արցախը պետք է վարեն միևնույն հարկաբյուջետային քաղաքականությունը: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Պետնախարարն անդրադառնալով արցախյան շուկայում գնաճի տեմպերին, նշեց որ նախօրեին կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ապրանքատեսակների միջին գները նույնն են կամ տատանվել են մինչև 2 տոկոսի միջակայքում: Աճել են բենզինի և դիզվառելիքի գները, սակայն գազի գինը մնացել է անփոփոխ:

Խոսելով 2018 թվականի անելիքների վերաբերյալ` Արայիկ Հարությունյանը ասաց, որ նախ մետաղական հանքարդյունաբերության առումով այս տարի ավելի մեծ աշխատանք է կատարվելու: «Հանքաքարերի վերամշակման առումով տարվա երկրորդ կիսամյակում պլանավորվում է 40 տոկոսով ևս ավելացնել հզորությունը: Բացի այս մեծ հեռանկար ունենք նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության արտադրության առումով»,- նշեց նա:

Պետնախարարի խոսքով Էներգետիկայի արտադրության առումով ևս մեծ սպասելիքներ կան, քանի որ նախորդ տարում կառուցված ՀԷԿ-երից շատերը շահագործվելու են այս տարի. ‹‹Այս տարի նաև սկսելու ենք մեր ամենամեծ ներդրումային ծրագիրը Սարսանգ-Մատաղիս հատվածում, որտեղ կառուցվելու են մեծ ջրամբարներ, հիդրէլեկտրոկայաններ, որոնց շնորհիվ զարգանալու են հիդրէլեկտրաէներգետիկայի արտադրումը, ձկնաարտադրությունը և տնտեսության այլ ճյուղեր››:

Արայիկ Հարությունյանը արձանագրել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում ևս իրականացվելու են մեծ ծրագրեր, որոնցում թիրախային է լինելու անասնապահության ոլորտը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031